Եվրամիությունը սիրիացի 16 փորձագետների ու զինվորականների դեմ նոր պատժամիջոցներ կկիրառի
Եվրամիության 28 անդամ պետությունների ԱԳ նախարարներ այսօր Բրյուսելում ընթացած նիստի ժամանակ համաձայնեցրել են սիրիացի 16 գիտնականների ու զինվորականների դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու առաջարկը, հաղորդում է Tass-ը։
Որպես պատճառ՝ նշվում է Սիրիայում վերջին ամիսներին քաաղքացիական հասարակության դեմ կատարված բազմաթիվ քիմիական հարձակումների մեջ ներգրավված լինելու փաստը։ Այդ մասին ասված է ԵՄ-ի տարածածխ հայտարարության մեջ։
Վերջիններիս անունները հրապարակվելու են հուլիսի 18-ին, ԵՄ-ի Պաշտոնական ամսագրում։