Թուրքիայում վրդովված ցուցարարների և ոստիկանության աշխատակիցների միջև բախում է տեղի ունեցել
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում օրեր առաջ Սուրուչիում իրականացված ահաբեկչությունից վրդովված մի խումբ ցուցարարների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել:
Ցուցարարներն այրել են աղբամաններ և իրավապահների վրա նետել դյուրավառ խառնուրդով շշեր ու քարեր, ինչին ի պատասխան ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցան մեքենա է կիրառել:
Քաղաքում մոբիլիզացվել են հատուկջոկատայինների հավելյալ ստորաբաժանումներ՝ զրահապատ մեքենաներով։