Թուրքիայում բախում է տեղի ունեցել սիրիացի փախստականների և թուրքերի միջև
Թուրքիայի սահմանամերձ Շանլըուրֆա նահանգում տեղակայված սիրիացի փախստականների ճամբարում զանգվածային ծեծկռտուք է տեղիունեցել սիրիացիների և տեղի թուրք բնակչության միջև, հաղորդում է Milliyet պարբերականը:
Միջադեպից տուժել է 12 մարդ: Պատճառների մասին թերթը չի հաղորդում: Ծեծկռտուքին մասնակցել է շուրջ 200 մարդ:
ԱՎելի վաղ Մարդին նահանգում տեղակայված սիրիացի փախստականների ճամբարում նմանատիպ միջադեպ էր գրանցվել, սակայն թուրք զինվորականների և փախստականների միջև: Ձերբակալվել էր 17 սիրիացի, թուրք զինվորականներից 4-ը մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել էին: