«Իսլամական պետության» զինյալները հերթական եկեղեցին են ավերել Սիրիայում
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից երեկ ավերվել է ասորական Մար Օդիշո տաճարը, որը գտնվում է Սիրիայի Հասաք նահանգի Թել-Թալ բնակավայրում: Այդ մասին հաղորդել են թուրքական լրատվամիջոցները:
Տաճարը գտնվում է Խաբուր գետի մոտ, որին հարակից 35 ասորական բնակավայրեր կան:
Հիշեցնենք, որ ահաբեկիչներն ապրիլի 26-ին ավերել էին նաև Հալեպի հայկական Սրբոց Քառասնից Մանկանց մայր եկեղեցին, որը գտնվում է քաղաքի Ջդեյդե հին թաղամասում: Եկեղեցին կառուցվել էր 15-րդ դարում:
Ընդհանուր հաշվով վերջին ժամանակներում Սիրիայում ահաբեկիչները ոչնչացրել են 400 եկեղեցիներ ու տաճարներ: Իսկ այս տարվա մարտին ԻՊ զինյալները զավթեցին Բոսրա քաղաքը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ն ներառել էր մշակութային ժառանգությունների իր ցուցակում:
Հալեպի հայկական Սրբոց Քառասնից Մանկանց մայր եկեղեցին
[img]/ups/images/0522975001430381767897310.jpg[/img]