211652_close_icon

«Իսլամական պետության» զինյալները ավելի քան 700 մարդ են առևանգել Իրաքի արևմուտքում

views-count1121 դիտում article-date 15:56 06-09-2014
ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ՝ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները ավելի քան 700 մարդ են առևանգել Իրաքի արևմուտքում՝ Բաղդադից 60կմ դեպի արևմուտք ընկած Էլ-Ֆալլուջա քաղաքում: Ըստ աղբյուրի՝ առևանգվածների մեջ կան նաև անվտանգության ուժերի աշխատակիցներ և պետական պաշտոնյաներ: Հաղորդվում է, որ ծայրահեղականները հետևում են քաղաքի պետական գերատեսչությունների բոլոր աշխատակիցներին: Նշվում է նաև, որ զինյալները հաճախ իրենց զոհերի դիակները նետում են Եփրատ գետը:

Նմանատիպ նյութեր