211652_close_icon
views-count1429 դիտում article-date 12:05 03-09-2014

«Իսլամական պետության» զինյալները սպառնում են «ազատագրել» Չեչնիան ու Կովկասը

«Իսլամական պետություն» խմբավորման զինյալները համացանցում տեսանյութ են հրապարակել, որում սպառնում են պատերազմ սանձազերծել Կովկասում, մասնավորապես՝ Չեչնիայում: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն: Տեսանյութում զինյալները կանգնած են խորհրդային հին կործանիչի մոտ: Ահաբեկիչներից մեկը, դիմելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտնին, հայտնում է Չեչնիայի և Կովկասի «ազատագրման» մտադրության և այդտեղ «իսլամական խալիֆաթ»-ի ստեղծման մասին : Բացի այդ, ահաբելիչները սպառնում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադին՝ խոստանալով հարվածներ տեղալ օդից: Նշվում է նաև, որ 2014թ. հունիսին «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները սկսեցին հարձակվել Իրաքի հյուսիսային և արևմտյան շրջանների վրա: Կարճ ժամանակում նրանց հաջողվեց գրավել խոշորագույն քաղաքներ:

Նմանատիպ նյութեր