«Իսլամական պետության» զինյալները պլանավորել են ստեղծել նոր կենսաբանական զենք
«Իսլամական պետություն» խմբավորման զինյալները նոր կենսաբանական զենքի ուսումնասիրություն են իրականացրել: Այս մասին հայտնում է The Telegraph-ը` հղում կատարելով արաբական հեռուստաընկերություններին:
Նրանց համակարգչում հայտնաբերվել է 19 էջանոց զեկույց, որտեղ գրված է, որ կենսաբանական զենքի առավելությունները ցածր արժեքն ու կորուստների բարձր արագությունն են:
Նշվում է նաև, որ քիմիական կամ կենսաբանական զենքի տարածման համար ուսումնասիրվում են մի շարք մեթոդներ:
Փորձագետների կարծիքով` զինյալների կողմից կենսաբանական զենքի մշակման հնարավորությունները մեծ են: