Դավութօղլուի գլխավոր խորհրդական է նշանակվել հայազգի Էթիեն Մահչուփյանը
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր գլխավոր խորհրդական է նշանակել հայկական ծագում ունեցող, մասնագիտությամբ լրագրող Էթիեն Մահչուփյանին:
Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, Դավութօղլուն և Մահչուփյանը վաղուց են ծանոթ իրար, երբ Դավութօղլուն նոր էր նշանակվել Թուրքիայի ԱԳ նախարար:
Մահչուփյանը նշել է, որ աջակցելու է Թուրքիայի վարչապետին պետության ժողովրդավարության կայացման, պետություն-հասարակություն և փոքրամասնության հարցերում: