1283 դիտում
10:34 18-04-2015
Ակնհայտ է, որ Մահչուփյանին «հանկարծակի թոշակի անցկացրեցին» թուրքական պետության ժխտողական դիրքորոշումը չճանաչելու համար. EGAM մտահոգությունը. ՀԱ
«Եվրոպական հասարակական հակառասիստական շարժումը (EGAM) մտահոգություն է հայտնել, որ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը Հայոց ցեղասպանության մասին խոսելուց հետո պաշտոնաթող է արվել,- գրել է «Հայոց Աշխարհ» օրաթերթը:-Շարժման տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ թեպետ թուրքական իշխանությունները խոսում են Մահչուփյանի «հանկարծակի թոշակի անցնելու մասին», սակայն ակնհայտ է, որ իրական պատճառը պոլսահայ մտավորականի կողմից թուրքական պետության ժխտողական դիրքորոշումը չճանաչելն է:
«Սա ազդանշան է այն բանի, որ Ցեղասպանության հարցում Թուրքիայի ավանդական ժխտողական դիրքորոշումը 100-րդ տարելիցին էլ աշխատում է: Թուրքիան միավորել է վախեցնելու քաղաքականությունը և հակադարձելու քաղաքականությունը, ինչի օրինակը դարձավ Գալիպոլիի միջոցառումները նույն օրն անցկացնելու նախաձեռնությունը»,- նշվում է հայտարարության մեջ» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։
Նմանատիպ նյութեր
1572 դիտում
12:58 28-04-2015
Դավութօղլուն Էթիեն Մահչուփյանին փոխարինող է գտել
4384 դիտում
11:09 09-06-2018
ԱՄՆ-ն երկու անգամ լավ հնարավորություն ուներ Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար․ Սամանթա Փաուեր
1947 դիտում
16:14 23-07-2022
Զելենսկին շնորհակալություն է հայտնել Տոկաևին՝ Դոնեցկը և Լուգանսկը չճանաչելու համար
Այս բաժնից
1072 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1699 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»