Աֆրիկայում փիղը սպանել է ԱՄՆ-ի հայտնի որսորդներից մեկին
                        Ամերիկացի պրոֆեսիոնալ որսորդ Յան Գիբսոնը Աֆրիկայում որսի ժամանակ սպանվել է: Փիղը նրան ճզմելով՝ մահացու վնասվածքներ է հասցրել: 
Գիբսոնը որսի է մասնակցել Զիմբաբվեում: Նա տեսել է  փղին եւ հետապնդել: 45 մետրի վրա գնտնող կենդանին հարձակվել է որսորդի վրա եւ սպանել նրան: Մինչեւ մահը որսորդը հասցրել է մեկ անգամ կրակել փղի վրա: 
Կենդանասերները հայտարարել են, որ «Գիբսոնը արժանիորեն պատժվել  է»: Յանը Դալլասի եւ առհասարակ ԱՄՆ-ի հայտնի որսորդներից էր: Նա Զիմբաբվե էր մեկնել իր «հոբբիով» զբաղվելու համար: Հայտնի է, որ նա որսագող չէր, պարզապես սիրում էր փղերի որսը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

