Աֆրիկայում ընձուղտը սպանել է հայտնի ռեժիսորին նկարահանումների ժամանակ 5 մետր օդ շպրտելով նրան
47-ամյա ռեժիսոր Կարլոս Կարվալյոն մահացել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում վայրի բնության մասին ֆիլմի նկարահանումների ժամանակ: Այս մասին հայտնում է RBC-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ նկարահանումների ժամանակ ընձուղտը հարձակվել է ռեժիսորի վրա, ով չափազանց մոտ է գտնվել կենդանուց: Ընձուղտը գլխով հարվածել է նրան, ինչի հետևանքով ռեժիսորը 5մ օդ է շպրտվել:
Կարվալյոյին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ, սակայն, նրա կյանքը փրկել չի հաջողվել։
Այգու ներկայացուցիչները նշել են, որ կենդանուն տեղի ունեցածի համար մեղադրելը սխալ կլինի, քանի որ ռեժիսորը նկարահանման ընթացքում խախտել է անվտանգության կանոնները։