Թայլանդում կատաղած փիղը սպանել է վարժեցնողին
Ռուսաստանցի զբոսաշրջիկները մահից են փրկվել` Թայլանդում փղի վրա շրջելու ընթացքում:
Ինչպես գրում է Phuket Gazette-ն, ագրեսիվ կենդանին ճզմել է թայլանդցի վարժեցնողին եւ փախել ջունգլիներ:
«Հանցագործություն» կատարելու պահին փիղն իր մեջքին կրելիս է եղել ռուս կնոջն ու նրա երեխային: Մի քանի կիլոմետր վազելուց հետո փրկարարներին հաջողվել է կանգնեցնել կենդանուն, իջեցնել ուղեւորներին, ինչից հետո փիղը փախել է: