Պուտինն ու Օլանդը Երևանում քննարկել են «Միստրալի» հարցը
Երևանում երեկ տեղի է ունեցել Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ֆրանսուա Օլանդի` «Միստրալ» ռազմանավերի մատակարարման հարցի շուրջ բանակցությունները, որոնք, Կրեմլի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով, ընթացել են կառուցողական և պրագմատիկ ոգով:
Պեսկովի խոսքով, նախագահները հանդիպման ժամանակ քննարկվել է նաև իրավիճակը Ուկրաինայում և մինսկյան պայմանավորվածությունների իրագործման գործընթացը: