Պուտինն ու Նազարբաևը քննարկել են եվրասիական ինտեգրման հարցը
РИА Новости—ի հաղորդմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հանդիպել են Դուշանբերում ընթացող ՇՀԿ-ի գագաթաժողովի շրջանակներում:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են եվրասիական ինտեգրման հարցն ու կարծիքներ են փոխանակել Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ: