Պուտինն ու Օլանդը քննարկել են Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանը նպաստելու տարբերակները
Ինչպես հաղորդում է ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը, ՌԴ նախագահ Վ. Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Ֆ. Օլանդը ԵՄ գագաթնաժողովի նախաշեմին հեռախոսազրույց են ունեցել և քննարկել Ուկրաինայի ճգնաժամային իրավիճակը և կոնֆլիկտի քաղաքական կարգավորմանը նպաստելու հնարավոր տարբերակները:
Նշվում է, որ երկու երկրների նախագահների կողմից էլ ընդգծվել է արյունահեղության դադարեցման, հումանիտար աղետի հաղթահարման և խնդրի լուծման բացառապես խաղաղ քաղաքական միջոցների անհրաժեշտությունը:
Պուտինն ու Օլանդը պայմանավորվել են շարունակել շփումները երկկողմ և բազմակողմ ձևաչափերով: