Մոսկվան և Փարիզը հունիսին կշարունակեն «Միստրալի» շուրջ բանակցությունները
Մոսկվան և Փարիզը հունիսին կշարունակեն «Միստրալի» շուրջ բանակցությունները, որոնք Ֆրանսիան կառուցել էր Ռուսաստանի համար, սակայն դեռևս չի առաքել: Այդ մասին հայտնել է ռազմա-տեխնիկական ոլորտում համագործակցությանը մոտ կանգնած աղբյուրը:
Ինչպես տեղեկացնում է «ria.ru»-ն, նախորդ շաբաթ «Միստրալի» շուրջ բանակցությունների համար Մոսկվա էր ժամանել ֆրանսիացի փորձագետների պատվիրակությունը, որը Ռուսաստանի առջև միանգամայն անընդունել պայմաններ դրեց, մասնավորապես, խոսքը գնում էր բանկային հաշիվների չեղարկման մասին: «Միստրալի» շուրջ բանակցությունները, անխոս, կշարունակվեն: Հաշվի առնելով նախորդ բանակցությունների անարդյունք լինելը, այս հանդիպման ճշգրիտ ժամկետը դեռ չի նշվում, կողմերը դեռ պետք է պատրաստվեն: