1089 դիտում
10:18 23-04-2015
Ցեղասպանության թեման արդեն իսկ դարձել է Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության մի առանձին բաղադրիչ. 168 Ժամ
«Հայաստանյան քաղաքական ղեկավարները ճիշտ աշխատանք չեն վարում ԱՄՆ-ի հետ, եթե նրանք հետաքրքրված են Օբամայի կողմից «ցեղասպանություն» տերմինի կիրառմամբ: Պետք է քաղաքական գնահատականներով գնալ-տեսնել, թե ի՞նչ խնդիրներ են դրվում, ինչո՞ւ, Հայաստանն այդ հարցում ի՞նչ անելիք ունի, Հայաստանի վարած քաղաքականության հետևա՞նք է այդ եզրույթի չգործածումը, թե՞ ոչ: Այսինքն՝ սրանք հարցեր են, որոնց պատասխանը ՀՀ իշխանությունները չեն ստանում, քանի որ չեն վարում ԱՄՆ-ի հետ անհրաժեշտ աշխատանք, քանի որ խնդիրներ չեն դնում:
Հանրային մակարդակով մարդիկ, ինչպես ֆուտբոլային երկրպագուները, սպասում են՝ «կասի՞, թե՞ չի ասի», վաղուց այս հարցը միջազգային քաղաքականության մեջ օգտագործվող մի էլեմենտ է դարձել, բայց հայկական կողմն իր պաշտոնական պատկերացումները չունի և չի վարում իր քաղաքականությունն իր համար ցանկալի արդյունքները ստանալու համար»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՌԱՀՀԿ ղեկավար, քաղաքական վերլուծաբան Մանվել Սարգսյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս տարի ևս չի պատրաստվում գործածել «ցեղասպանություն» արտահայտությունը: Նա նշել է, որ դա այդքան էլ էական հարց չէ, քանի որ Ցեղասպանության թեման արդեն իսկ դարձել է Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության մի առանձին բաղադրիչ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
874 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»