Տան բակից գողություն կատարողին հայտնաբերեցին
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Սայաթ-Նովա գյուղից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1959 թ. ծնված Պավել Ղ.-ին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա ապրիլի 15-ին, ժամը 23.30-ի սահմաններում, 1969 թ. ծնված Հակոբ Ա.-ի տան բակից գողացել է սայլակ և էլեկտրական զոդման ապարատ:
Նախապատրաստվում են նյութեր:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]