211652_close_icon
views-count1451 դիտում article-date 14:47 17-01-2015

Հիվանդասենյակից գողություն կատարողին հայտնաբերեցին

Հունվարի 16-ին, ժամը 04.55-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ գողացել են հիվանդներից մեկի բաճկոնը, որի գրպաններում եղել է անձնագիր և բջջային հեռախոս: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1981 թ. ծնված Կարեն Շ.-ն, որը ժամը 07.00-ին բերման է ենթարկվել: Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է հեռախոսն ու անձնագիրը: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր