211652_close_icon
views-count964 դիտում article-date 17:29 18-04-2015

Ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ աղբամանների մոտ զենք է թողել

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Երևանի Արզումանյան և Սիլիկյան փողոցների խաչմերուկում` աղբամանների մոտ, զենք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «SIG SAUER 9mm Para» տիպի ատրճանակ` դատարկ փամփշտատուփով: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր