211652_close_icon
views-count643 դիտում article-date 12:04 05-11-2014

Ոստիկանություն զանգահարած քաղաքացին զենք-զինամթերքը թողել էր կաթսայատան մոտ

Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն օպեատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողնում Երևանի Քաջազնունի փողոցի թիվ 9 շենքի հետնամասում` կաթսայատան մոտ: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է կարճեցված փողով հրացան, 2 նռնակ, ինքնաձիգի 2 փամփշտատուփ, տարբեր տրամաչափի 71 փամփուշտ, նռնակի պայթուցիչ և անհայտ տիպի պայթուցիչ: Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր