Թուրքիան վիրավորվել է սեփական պատմությունից. Avpixlat-ի անդրադարձը Հռոմի Պապի հայտարարությանը
Շվեդական Avpixlat պարբերականը ևս անդրադարձել է ապրիլի 12-ին Վատիկանում տրված Սուրբ Պատարագին և Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հայտարարությանը. պարբերականն իր` «Թուրքիան վիրավորվել է սեփական պատմությունից» վերնագրով հոդվածում մասնավորապես արձանագրում է, որ Պապը կրկին քննադատության ենթարկեց Մերձավոր Արևելքում քրիստոնյաների սպանությունների հետ կապված միջազգային հանրության լռությունը, այդ իրադարձություններն անվանեց XX դարի առաջին ցեղասպանություն:
Պարբերականն արձանագրում է, որ Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին Պապի բարձրաձայնումը լրջորեն բարկացրել է Թուրքիային, մինչդեռ «Թուրքիան վիրավորվել է սեփական պատմությունից»: