14588 դիտում
23:51 26-06-2020
Միայն ձեր գլխարկների վրա գրված «դուխը» չբավարարե՞ց Ալիևին պատասխանելու․ Սերժ Սարգսյանի գրասենյակի անդրադարձը վարչապետի խոսնակի հայտարարությանը․ News.am
[url=https://news.am/arm/news/587945.html?fbclid=IwAR2xnEvIvi9vmTWvqVMhUe5WRZ9WkESBeYVbcrlmgy9xShjFCy0usn24454]NEWS.am[/url]–ը ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից հետաքրքրվել է, թե ինչպես են մեկնաբանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը Սերժ Սարգսյանի այսօրվա հայտարարության կապակցությամբ:
Գրասենյակի արձագանքը ներկայացնում ենք ստորև.
«Անկեղծորեն՝ միայն խղճալ կարելի է մամուլի քարտուղարի հաստիքն զբաղեցնող և առ այսօր այդպես էլ այդ պաշտոնի համար նախատեսված բուն գործառույթները չգիտակցող աշխատակցուհուն, ով սպիպված է իր անհավասարակշիռ ղեկավարի` իրավական և առհասարակ բոլոր տեսանկյուններից խոցելի տեքստերը սեփական ստորագրությամբ պարբերաբար հրապարակել:
Մամուլի քարտուղարն իր պարտականությունների կատարման փոխարեն Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսներին աջ ու ձախ անհիմն և մինչ այժմ որևէ ձևով չապացուցված մեղադրանքներ ներկայացնելով ու զրպարտելով` ստիպված է իր ղեկավարի հետ դատարանում պատասխան տալ զրպարտության համար: Որքանով տեղյակ ենք, այդպիսի մի գործ արդեն կա դատարանում: Ապագայում, վստահաբար, դրանց պակասը չի լինելու: Ստախոսությունը, զրպարտությունն ու զազրախոսությունը չպետք է տեղ ունենան Հայաստանում:
Հ.Գ. 1.Ալիևի տիկնոջը Ստեփանակերտում թեյ խմելու և նրա սիրած երաժշտությունը` մուղամն ապահովելու հրավերից ի՞նչ կա:
Հ.Գ.2. Միայն ձեր գլխարկների ու շապիկների վրա գրված «դուխը» այդպես էլ չբավարարե՞ ց Ալիևին պատասխանելու։
Հ.Գ.3 80-ականների զենքերի մասին ձեր մանիպուլյացիաները, որ մասնագիտական մակարդակում բազմիցս պարզաբանվել ու հերքվել են, այդուհանդերձ, շարունակեք կրկնել, բայց չմոռանաք բացատրել, թե ինչպե՞ս այդ զենքերի գործադրման արդյունքում ադրբեջանցիները 1000-ից ավելի զոհ ունեցան 2016-ին, ինչպես ձեր վարչապետն էր ֆեյսբուքյան իր էջում հպարտորեն գրել, իսկ հայկական կողմը` 75 զոհ: Երբ ժամանակը գա, Սերժ Սարգսյանը ձեզ համար հանրամատչելի դասախոսություն կկարդա 80-ականների զենքերի մասին: Հայկական կողմը միշտ կռվել է այն զենքերով, ինչ ունեցել է և հաղթել է: Ձեր սիրելի «կիրթ» Ալիևը վկա:
Հ.Գ.4 Զավեշտի գագաթնակետն է և ամենադասական զրպարտություններից մեկը, երբ տարիներ շարունակ օտար երկրներից ու կազմակերպություններից վճարվածներն ուրիշներին են 5-րդ շարասյուն անվանում:
Հ.Գ.5 Ցավում ենք, որ ոչ մասնագիտական աշխատանքից և ոչ էլ քաղաքականությունից չհասկանալով` վարչապետի մամուլի քարտուղարը շտապել է հրճվանք ապրել և հետևություններ անել Սերժ Սարգսյանի`«Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի» արտահայտությունից, որի իմաստը Նախագահ Սարգսյանի ներկայացնելուց հետո, վստահաբար, այդ հրճվանքից ոչինչ չի մնա»
Նմանատիպ նյութեր
12898 դիտում
15:40 07-01-2021
Հայաստանը պատրաստ է ապահովել հաղորդակցությունը Ադրբեջանի և Նախիջևանի միջև․ վարչապետի խոսնակի պատասխանը Ալիևին
Այս բաժնից
709 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2056 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
709 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար