1952 դիտում
10:52 14-04-2015
Վատիկանի պատարագին հետևած Թուրքիայի հիստերիկ արձագանքը նվեր էր հայ դիվանագիտության համար. Ժողովուրդ
Կիրակի օրը Վատիկանում՝ Սուրբ Պետրոսի տաճարում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագին հետևած Թուրքիայի հիստերիկ արձագանքը, կարելի է ասել, նվեր էր հայ դիվանագիտության համար:
Հիշեցնենք` կաթոլիկ եկեղեցու քահանայապետն իր խոսքում նշել էր, որ վերջին հարյուրամյակում մարդկությունը վերապրել է «երեք զանգվածային և աննախադեպ ողբերգություն: Առաջինը, որը լայնորեն համարվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանություն, պատուհասել է հայ ժողովրդին»: Ու թեև Նորին սրբություն Հռոմի Ֆրանցիսկոս Պապի այս ձևակերպումը, ըստ BBC-ի, երկրորդում էր դեռևս 2001-ին Հռոմի Հովհաննես-Պողոս Պապի ընդունած հռչակագրի ձևակերպումը, թուրքական կողմի արձագանքն անհամեմատ ավելի կտրուկ էր, քան տասնչորս տարի առաջ, երբ նշվում էր Հայաստանի` քրիստոնեության ընդունման 1700-ամյակը:
Պատարագը դեռ չավարտված` Անկարայում Թուրքիայի ԱԳՆ է կանչվել Վատիկանի դեսպան Անտոնիո Լյուցիբելոն, որին փոխանցվել է թուրքական կողմի բողոքի նոտան: Չբավարարվելով դրանով` նույն օրը խորհրդակցությունների համար հետ է կանչվել Վատիկանում հավատարմագրված Թուրքիայի դեսպան Մեհմեթ Փաչաջին։ Իսկ արդեն երեկոյան Հռոմի Պապի ուղերձը քննադատել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն. «Պապի հայտարարությունները պատմությունը խեղաթյուրում են, հաշվի են առնում միայն մեկ խմբի տառապանքները և անտեսում մյուս խումբը,- հայտարարել է «տառապած» թուրք ժողովրդի զավակն ու անցել հաթաթաների,- այդ հայտարարությունը ճանապարհ է բացում Եվրոպայում ռասիզմի համար և մահմեդականներին, թուրքերին մեղադրում է հավաքական հանցանքի մեջ։ Այդ ուղերձի հնչեցման համար ընտրված ժամանակը շատ ցավալի է, սխալ և անտեղի»։ Ապա Դավութօղլուն արդեն բաց տեքստով սպառնացել է Եվրոպային` ասելով. «Դիմում եմ Հռոմի Պապին և քրիստոնյա համայնքին, եթե մենք վերսկսենք պատմական բանավեճերը, ապա իմացեք, որ առավել ամոթալի փաստերը կլինեն հենց Եվրոպայի պատմությունից»: Սա արդեն բացահայտ մարտահրավեր է` նետված Եվրոպային և այս իմաստով՝ մեզ համար գործելու լավ հնարավորություն: Այսպիսով` Թուրքիայի ներկայիս իշխանություններն ընդլայնում են «մարտադաշտը» և հատկապես ընթացիկ աշխարհաքաղաքական իրողություններում, որտեղ առաջնային դեր ունի կրոնական պատկանելությամբ պայմանավորված արժեհամակարգային բախումը, թուրքական կողմի նման ցինիկ պահվածքին հակադարձելն այլևս դառնում է հենց նույն Եվրոպայի համար կարևոր խնդիր:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
2718 դիտում
14:21 09-09-2015
Ադրբեջանի իշխանությունները հիստերիկ արշավ են ծավալել ԼՂՀ-ում ընթացող ժողովրդավարական գործընթացների դեմ. ԼՂՀ ԱԳՆ
Այս բաժնից
1051 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1282 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»