ԱՄՆ մի շարք նահանգներում հորդառատ անձրևներին հետևած հեղեղումների հետևանքով մոտ 2.000 բնակիչ ստիպված է եղել լքել բնակավայրը
ԱՄՆ Միջին Արևմուտքի մի շարք նահանգներում հորդառատ անձրևներին հետևած հեղեղումների հետևանքով երկու մարդ է մահացել, մոտ 2.000 բնակիչ ստիպված է եղել լքել բնակավայրը:
Ինչպես տեղեկացնում է «ria.ru»-ն, տեղումների ռեկորդային ծավալները հեղեղումների ու տոռնադոյի պատճառ են դարձել:
Տեղի իշխանությունները ստիպված են եղել պարետային ժամ հայտարարել: Աղետի շրջանների բնակիչները նախազգուշացվել են, որ անձրևները կարող են նոր հեղեղումներ առաջացնել: