38753 դիտում
21:42 04-05-2015
Արտակարգ դեպք Բագրատաշենի մաքսատանը. 32-ամյա տնօրենը «հիստերիկ» հարձակման է ենթարկել մաքսատան աշխատակիցներին և խմբի պետին
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ մայիսի 3-ին Բագրատաշենի մաքսակետում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20:30-ի սահմաններում Ազգային անվտանգության ծառայության Բագրատաշենի մաքսատան աշխատակիցները իրացնելով օպերատիվ տվյալները՝ մաքսակետի մաքսային ուղեփակոցը հատելուց հետո՝ զննություն կատարելու նպատակով, կանգնեցրել են Երևանի բնակիչ, 32-ամյա Արմեն Գաբրիելյանի վարած Toyota մակնիշի 34 FP 024 համարանիշի ավտոմեքենան, որի մեջ է եղել նաև նրա ընկերը՝ Երևանի բնակիչ, 25-ամյա Վլադիմիր Կարապետյանը:
Մաքսատան աշխատակիցները՝ խմբի պետ Հովիկ Ղալումյանի գլխավորությամբ, պահանջել են, որպեսզի նրանք վերադառնան մաքսակետի տարածք, որտեղ Ա. Գաբրիելյանն ու Վ. Կարապետյանը 3 ժամից ավելի հայհոյանքներ և սպառանալիքներ են հնչեցրել մաքսատան աշխատակիցներ՝ Պավլիկ Հակոբյանի, Սերգեյ Ասլանյանի, Նարեկ Մաթևոսյանի և Հովիկ Ղալումյանի հասցեին:
Բանը հասել է նրան, որ Ա. Գաբրիելյանը ոչ միայն չի ենթարկվել մաքսատան աշխատակիցների օրինական պահանջներին, այլև սկսել է քաշքշել, իսկ հետո էլ ոտքով հարվածել ավտոմեքենային, իսկ այդ ամենից հետո՝ կոտրել մեքենայում հայտնաբերված բջջային հեռախոսը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Գաբրիելյանը աշխատում է « Ա. Գաբրիելյան» Ա/Ձ-ում՝ որպես տնօրեն:
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
193279 դիտում
23:49 18-11-2019
Ողբերգական դեպք Բագրատաշենի մաքսատանը. բեռնատար Volvo-ի տակ հայտնաբերվել է 55-ամյա կնոջ դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ