Թուրքիայում Charlie Hebdo-ի ծաղրանկարները վերահրապարակած 2 լրագրողի ազատազրկում է սպասվում
Ստամբուլի դատախազությունը մեղադրանք է ներկայացրել Cumhuriyet թերթի 2 լրագրողներին և 4,5 տարի ազատազրկում պահանջել ֆրանսիական Charlie Hebdo թերթի ծաղրանկարների վերահրապարակման համար:
Դատախազության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ թերթում հրապարակված ծաղրանկարները հրապարակավ վիրավորում են կրոնական արժեքները:
Cumhuriyet-ը այն 5 պարբերականներից էր, որն առաջինը վերահրապարակեց Charlie Hebdo-ի ծաղրանկարները հունվարի 7-ին Փարիզում Charlie Hebdo-ի գրասենյակի առաջ իրականացված ահաբեկչությունից հետո: