Փարիզի ոստիկանությունը հրապարակել է Charlie Hebdo-ի վրա հարձակումն իրականացրած ահաբեկիչներից երկուսի լուսանկարները
Փարիզի ոստիկանությունը հրապարակել է նախօրեին Փարիզում Charle Hebdo երգիծական թերթի խմբագրակազմի վրա կրակ բացած ահաբեկիչներից երկուսի լուսանկարները:
Ըստ BBC գործակալության՝ վերջիններս Եմենում գործող ջիհադական ցանցի անդամներ են: Նրանցից երկուսը Ֆրանսիայի 30-ամյա քաղաքացիներ են՝ եղբայրներ Սայիս Քուաշին և Շերիֆ Քուաշին, երրորդը 18-ամյա Ամիդ Մուրադն է: Նրա ազգային պատկանելությունը դեռևս ճշտված չէ: Շերիֆ Քուաշին դատապարտված է եղել 2008 թվականին Իրաքում ահաբեկչություն իրականացնելու համար և ազատազրկման մեջ եղել 1,5 տարի:
Հիշեցնենք, որ ահաբեկիչները ներխուժել են Charlie Hebdo-ի գրասենյակ և կրակ բացել թերթի աշխատակիցների վրա: Զոհվել է 12 մարդ: Խմբագրության թղթակիցները վերջերս հրապարակել էին Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները, ինչն էլ, ենթադրաբար պատճառ է դարձել ահաբեկչության:
[img]/ups/images/0370094001420698680472209.jpg[/img]