Charlie Hebdo-ի ծաղրանկարները պառակտում են մտցնում ժողովուրդների միջև. Պակիստանի ԱԳՆ
Պակիստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Թասնիմ Ասլամը Իսլամաբադում հայտարարել է, որ Charlie Hebdo ֆրանսիական շաբաթաթերթում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակումը քաղաքակրթությունների և ժողովուրդների միջև պառակտություն մտցնելու փորձ է:
Նա նաև նշել է, որ Պակիստանի նախագահն ու վարչապետը ժողովրդի հետ միասին քննադատում են հրապարակված Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները: Դրանք խորը վիրավորել են աշխարհի մահմեդականների զգացմունքները:
Թասնիմ Ասլամը նաև հավելել է, որ Պակիստանը կողմ է խոսքի ազատությանը, սակայն այդ սկզբունքը չպետք է օգտագործվի հավատացյալների կրոնական զգացմունքերը վիրավորելու նպատակով:
Հունվարի 16-18-ը Պակիստանի խոշոր քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվել ֆրանսիական թերթում հրապարակված ծաղրանկարների դեմ: