211652_close_icon
views-count2275 դիտում article-date 15:40 11-01-2015

Այրել են Charlie Hebdo-ի ծաղրանկարները տպագրած համբուրգյան թերթի գրասենյակը

Այս գիշեր Համբուրգում անհայտ անձինք դյուրավառ նյութեր եւ պայթուցիկներ են նետել Hamburger Morgenpost թերթի գրասենյակի պատուհաններից ներս: Հրդեհի հետեւանքով տուժածներ չկան: Այրվել են արխիվային կարեւոր փաստաթղթեր: Ոստիկանությունը ձերբակալել է դեպքի մեջ կասկածվող երկու երիտասարդների: Կատարվում է քննություն: Հատկանշական է, որ նախօրեին Hamburger Morgenpost-ը տպագրել էր Charlie Hebdo երգիծական հանդեսի՝ Մուհամեդ մարգարեին վերաբերող ծաղրանկարները՝ ի հիշատակ ահաբեկիչների զոհ դարձած գործընկերների: Ենթադրվում է, որ թերթի գրասենյակն այրել են հենց այդ պատճառով:

Նմանատիպ նյութեր