2666 դիտում
10:11 09-04-2015
ՀՀԿ տիկնանցից ամենաշատ «վախեցածը» եղել է Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը. Ժողովուրդ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավարությունը խմբակցության կին անդամներին տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ժամը 16.00-ին գալու է խմբակցություն և հանդիպելու է իրենց հետ: ՀՀԿ կանանց ասել են, որ նրանք կարող են իրենց հուզող հարցերը տալ վարչապետին: Իսկ ՀՀԿ-ական կանայք իրենց հերթին մտավախություն են ունեցել, որ Հովիկ Աբրահամյանը հանդիպման է հրավիրում շաբաթ օրը Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպի համար իրենց ամոթանք տալու համար:
Սակայն, ի ուրախություն տիկնանց, Աբրահամյանի գալուց հետո պարզվել է, որ ՀՀԿ-ական կանանց Ծիծեռնակաբերդի արկածները նրան ոչ էլ հետաքրքրում են, և նա կանանց պահվածքի հետ կապված ոչինչ չի ասել, ու կյանքից վերցրած թեմաների շուրջ զրուցել են: Մինչև իրավիճակի պարզվելը, ՀՀԿ տիկնանցից ամենաշատ «վախեցածը» եղել է Աժ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանը: Բայց երեկվանից նա այլևս հասկացել է, որ Ծիծեռնակաբերդի դեպքը անցավ պատմության գիրկը: Իրեն որևէ մեկը չի պատժի, չի նախատի»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1873 դիտում
14:21 03-03-2016
ԱԺ 8-րդ նստաշրջանում ամենաշատ «կողմ» է քվեարկել ՀՀԿ-ն, ամենաշատ դեմ` «Ժառանգությունը», ամենաշատ ձեռնպահ` ՀՅԴ-ն
3862 դիտում
13:08 11-08-2014
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հիվանդանոցում բուժում է ստանում
1219 դիտում
17:02 14-01-2015
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպել է Ուկրաինայի դեսպանի հետ
Այս բաժնից
1477 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1126 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»