211652_close_icon
views-count1873 դիտում article-date 14:21 03-03-2016

ԱԺ 8-րդ նստաշրջանում ամենաշատ «կողմ» է քվեարկել ՀՀԿ-ն, ամենաշատ դեմ` «Ժառանգությունը», ամենաշատ ձեռնպահ` ՀՅԴ-ն

ԱԺ «մոնիտորինգ» ծրագրի մոնիթորինգի արդյունքներով` ԱԺ 8-րդ նստաշրջանում ամենաշատ «կողմ» է քվեարկել` ՀՀԿ-ն, ամենաշատ դեմ` «Ժառանգությունը», ամենաշատ ձեռնպահ` Դաշնակցությունը: ՀՀԿ խմբակցության 70 պատգամավորները միասին 6500 քվեարկություններից 6498-ին կողմ են քվեարկել, 2-ին՝ դեմ: Այս նստաշրջանում լռակյաց` որևէ ելույթ չունեցած կամ հարց չտված պատգամավորների թիվը եղել է 67, նախորդ նստաշրջանի` 74-ի փոխարեն: ԱԺ այս նստաշրջանում 5 պատգամավոր` Գագիկ Ծառուկյանը, Հայկ Խաչատրյանը, Վարդան Օսկանյանը, Կարո Կարապետյանը, /Յուվեցի Կարո/, Աշոտ Աղաբաբյանը բացակայել են քվեարկությունների կեսից ավելիի չափով: Իսկ խորհրդարանի ամենաակտիվ պատգամավորը օրինացերկրական Հովհաննես Մարգարյանն է, որը այս անգամ շրջանցել է նախկին բոլոր մոնիթորինգի արդյունքներով ամենաակտիվ պատգամավոր Արծվիկ Մինասյանին:

Նմանատիպ նյութեր