920 դիտում
18:25 08-04-2015
Պատգամավոր Կարինե Աճեմյանը ներկայացրել է Միջխորհրդարանական միության 132-րդ լիագումար նիստի արդյունքները
Մարտի 26-ից ապրիլի 1-ը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության մայրաքաղաք Հանոյում տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության 132-րդ լիագումար նիստը, որին մասնակցել է ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը: Նա նշել է, որ այն միակ հարթակն է, որին մասնակցում են 165 երկրների պատգամավորներ` հրատապ հարցեր քննարկելու համար:
Կարինե Աճեմյանը տեղեկացրել է, որ Մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում ադրբեջանական կողմը ներկա է եղել 4 հոգանոց պատվիրակությամբ: Ադրբեջանցի պատգամավորը ելույթ է ունեցել եւ խոսել, իր բնորոշմամբ, օկուպացված տարածքների մասին, ինչպես նաեւ՝ դժգոհություն հայտնել միջազգային կառույցներին` ադրբեջանական կողմի պահանջները միջազգային փաստաթղթերում չներառելու առնչությամբ:
Նիստում ելույթ ունենալով՝ Կարինե Աճեմյանը շեշտել է, որ Հայաստանը որեւէ տարածք չի օկուպացրել: Նա խոսել է ղարաբաղյան խնդրի մասին: Ելույթից հետո ադրբեջանական կողմը լքել է դահլիճը եւ այլեւս չի մասնակցել նիստին եւ քվեարկություններին:
Պատգամավորը նիստում անդրադարձել է նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին իրականացվող միջոցառումներին՝ մասնակից բոլոր երկրների պատգամավորներին կոչ անելով իրենց խորհրդարաններում բարձրացնել ցեղասպանությունների դատապարտման հարցը:
Պատգամավորը կարեւորել է նիստում ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցի քննարկումն ու ընդունումը, որը ներառել է նաեւ մշակութային վանդալիզմի եւ թմրամոլության դեմ պայքարի հարցերը:
Կարինե Աճեմյանը Վիետնամում սիրիական կողմի նախաձեռնությամբ հանդիպել է նաեւ Սիրիայի խորհրդարանի խոսնակի հետ: Քննարկվել են հայ-սիրիական հարաբերություններին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ անդրադարձ է եղել Հայոց ղասպանության 100-րդ տարելիցին:
Սիրիայի խորհրդարանի ղեկավարը հավաստիացրել է, որ սիրիական պատվիրակությունն ապրիլի 24-ին կլինի Հայաստանում:
Նմանատիպ նյութեր
1649 դիտում
19:48 15-05-2019
Հայաստանի և Արցախի ԱԺ նախագահներն ամփոփել են միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի արդյունքները
Այս բաժնից
691 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
712 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»