2534 դիտում
10:40 08-04-2015
Հերմինե Նաղդալյանը կուսակիցներին բացատրել է` լրագրողներին ինչպես ներկայացնել կին ՀՀԿ-ականների անհասկանալի վարքը Ծիծեռնակաբերդում. «Ժողովուրդ»
««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ՝ նախքան Աժ քառօրյայի մեկնարկը, խորհրդարանի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը Աժ ՀՀԿ խմբակցության նիստում իր կուսակիցներին բացատրել է, թե լրագրողների հետ շփումներում նրանք ինչպես պետք է ներկայացնեն անցած շաբաթ օրը կին ՀՀԿ-ականների՝ Ծիծեռնակաբերդում դրսևորած անհասկանալի վարքը: Նաղդալյանն ասել է, թե իբր լուսանկարներն արվել են նախապատրաստական փուլում, երբ իրենք տարբեր համայնքներից եկող ՀՀԿ կանանց սպասելիս են եղել: Իսկ ծիծաղել են, որովհետև իրենց է մոտեցել գյուղից Երևան ժամանած մի երեխա և պատմել է, թե ինչքան է երազել Ծիծեռնակաբերդում լինելու և հեռուստացույցով երևացող ՀՀԿ-ականների տեսնելու մասին: Նաղդալյանը կուսակիցներին հորդորել է լրագրողների հետ զրույցում տեղի ունեցածը հենց այսպես էլ ներկայացնել, առանց շեղումների»,– գրում է թերթը:
Նմանատիպ նյութեր
2690 դիտում
10:11 09-04-2015
ՀՀԿ տիկնանցից ամենաշատ «վախեցածը» եղել է Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը. Ժողովուրդ
4653 դիտում
13:44 03-12-2016
2016թ. «Տարվա կին քաղաքական գործիչ» է ճանաչվել Հերմինե Նաղդալյանը
Այս բաժնից
2332 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»
2122 դիտում
08:53 26-12-2024
Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ»
1582 դիտում
07:40 26-12-2024
Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»