3113 դիտում
13:48 05-04-2015
Բարի առավոտ ու լավ տրամադրությամբ օր ունենալու կարևոր կանոններ
Լիովին առողջ մարդկանց գրեթե 25%-ն առավոտյան արթնանալիս թուլություն և վատ ինքնազգացողություն ունեն:
Բանն այն է, որ երեկոյան մեր օրգանիզմում տեղի է ունենում, այսպես կոչված, «երջանկության հորմոնների»' էնդորֆինների մեծ քանակությամբ արտանետում: Էնդորֆիններն արտադրվում են գլխուղեղի նեյրոններում, դրանք ցավը մեղմելու և տրամադրությունը բարձրացնելու հատկություն ունեն:
Առավոտյան նախորդ երեկո արտադրված էնդորֆինների քանակն արդեն զգալիորեն պակասած է լինում, ինչն էլ ազդում է մարդու ինքնազգացողության վրա:
Աշխատանքային օրերին գրեթե բոլորն արթնանում են վատ տրամադրությամբ: Բարի առավոտ ու լավ օր ունենալու համար կարևոր է արթնանալ ժպիտով ու դրական զգացողություններով:
1. Պահպանեք օրվա ռեժիմը
Փորձեք քնել միևնույն ժամին, սա կօգնի ազատվել մշտական քնկոտությունից: Ամեն օր կազմեք հաջորդ օրվա պլանը, այս դեպքում ամեն բան կհասցնեք անել:
2. Համեղ նախաճաշ
Աշխատանքի մասին տխուր մտքերի փոխարեն' առավոտը սկսեք համեղ նախաճաշով: Երեկոյան որևէ համեղ բան պատրաստեք առավոտվա համար՝ թխվածք, շոկոլադ, այն ձեզ կօգնի բարձր տրամադրությամբ արթնանալ:
3. Մաքուր պահեք բնակարանը
Հաճելի է առավոտը սկսել մաքուր բնակարանում: Աչքերը բացելուց հետո Ձեզ կուրախացնի այն, ինչ կտեսնեք: Թափթփված իրերը, կորցրած բանալին կամ հեռախոսը վատ են ազդում տրամադրության վրա, հատկապես, երբ Դուք շտապում եք աշխատանքի: Քնելուց առաջ իրերը դրեք իրենց տեղերը: Աշխատանքի գնալուն պատրաստվեք գիշերվանից:
4. Առավոտյան նախավարժանք
Միացրեք սիրելի երաժշտությունը և վարժություններ կատարեք, որոնք կբարձրացնեն տրամադրությունն ու աշխատունակությունը: Առավոտյան մարզումների շնորհիվ ավելանում է սերատոնին հորմոնը, որը պատասխանատու է լավ տրամադրության համար: Նախավարժանքը կարելի է փոխել նաև առավոտյան կարճատև վազքով: Առավոտյան թեթև նախավարժանքը ուժ ու ուրախություն կտա Ձեզ:
5. Բարի լուսը լավ տրամադրությունն ու ժպիտն է
Հարազատներին դիմավորեք ժպիտով: Ժպտացեք հայելու մեջ ձեր արտացոլանքին և ինքներդ ձեզ լավ օր մաղթեք:
Նմանատիպ նյութեր
3416 դիտում
10:19 19-09-2016
Օրը սկսենք լավ տրամադրությամբ․ Ռեինկարնացիա «Ավելի լավա»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
3209 դիտում
10:47 20-09-2016
Օրը սկսենք լավ տրամադրությամբ․ Stromae «Papaoutai»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
3316 դիտում
10:36 23-09-2016
Օրը սկսենք լավ տրամադրությամբ․ Bob Marley «Alala long»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1774 դիտում
21:35 01-01-2025
«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխություն. վարչապետը տեսանյութ է հրապարակել
1540 դիտում
18:12 30-12-2024
Ամանորյա նոր տեսահոլովակ «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչ Լեոյից. elstyle.am