Օրը սկսենք լավ տրամադրությամբ․ Ռեինկարնացիա «Ավելի լավա»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Խումբը ունեցել է բազմաթիվ համերգներ և մասնակցել փառատոնների ինչպես Հայաստանի տարբեր մարզերում, այնպես էլ Սերբիայում, Լեհաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և շատ այլ երկրներում:
2015 թվականին Երևանում Ռոլանդ Գասպարյանը բացեց ՙHouse of Reincarnation՚ ակումբը, որտեղ խումբը պարբերաբար համերգներ է ունենում: 2015 թվականին Ռոլանդ Գասպարյանը ստեղծեց բջջային հավելված, որը Հայաստանում առաջինն էր իր տեսակով: Հավելվածը նախատեսված է Android և IOS համակարգերով աշխատող հեռախոսների համար:
Այս հավելվածով կարող են մշտապես ծանոթանալ «Ռեինկարնացիա»-ին վերաբերող նորություններին, լսել նոր երգերը, դիտել տեսահոլովակները, ծանոթանալ առաջիկա համերգներին և միջոցառումներին, ինչպես նաև ուղիղ հեռարձակմամբ հետևել խմբի համերգներին: