Ոչ մի համաձայնագիր չի խոչընդոտի Իրանի միջուկային ծրագրի գործունեությանը. Իրանի ԱԳՆ
Իրանի հետ համապարփակ համաձայնագրի հասնելու համար Արևմուտքը պարտավոր է ընդունել միջուկային խաղաղ ծրագիր ունենալու իրանական ժողովրդի իրավունքը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, հաղորդել է իրանական IRIN հեռուստաալիքը:
Իրանի արտգործնախարարն ընդգծել է, որ դա կլինի միջուկային համապարփակ համաձայնագրին հասնելու միակ ուղին: Վերջինիս խոսքով՝ բանակցությունների մասնակիցները եկել են այն համոզման, որ Իրանի հետ բանակցությունները պետք է հիմնվեն տրամաբանության և համաձայնեցվածության վրա:
«Ամեն դեպքում, Իրանի միջուկային խրագիրն անփոփոխ է մնալու»,-եզրափակել է խոսքը Զարիֆը և հավելել, որ Իրանը երբեք չի ընդունի Արևմուտքի չափազանց մեծ պահանջները: