211652_close_icon
views-count3349 դիտում article-date 09:37 24-10-2018

Միջուկային հրթիռների շուրջ բանակցություններում դեռ առաջընթաց չկա. Ջոն Բոլթոն․ «Ամերիկայի ձայն»

Ռուսաստանի անվտանգության խորհուրդը տեղեկացրել է, որ պատրաստվում է աշխատանքներ սկսել Միացյալ Նահանգների հետ՝ քննարկելու համար Միջին հեռահարության միջուկային ուժերի մասին պայմանագիրը։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4626152.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Վաշինգտոնն ունի մտավախություն, որ Մոսկվան ոտնահարում է 1987 թվականին կնքված այս պայմանագրի կետերը։ Այս մասին Ռուսաստանը հայտարարել է Սպիտակ տան անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի և Ռուսաստանի պաշտոնատար անձանց, այդ թվում նախագահ Վլադիմիր Պուտինի միջև անցկացված հանդիպումից հետո։ Իսկ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերահաստատել է այդ պայմանագրից ԱՄՆ-ը դուրս բերելու իր մտադրությունը, ինչին ի պատասխան Կրեմլը նախազգուշացրել է, որ պայմանագրից ԱՄՆ-ի դուրսբերումն աշխարհն ավելի վտանգավոր կդարձնի։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե Ռուսաստանը կդիմի համապատասխան գործողությունների՝ հավասարակշռությունը պահպանելու համար, եթե ԱՄՆ-ը նորացնի միջին հեռահարության և մոտ նշանառության հրթիռային համակարգերը։ Բոլթոնի խոսքերով, Միջին հեռահարության միջուկային ուժերի մասին պայմանագիրն այլևս չի արտահայտում ներկա իրականությունը, քանի որ մի շարք այլ երկրներ ևս կրում են միջին հեռահարության ու մոտ նշանառության միջուկային զենքեր, երկրներ, որոնց թվում են Հյուսիսային Կորեան ու Չինաստանը։ Բոլթոնը երեքշաբթի օրն անցկացրած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, թե իր հանդիպումների արդյունքում չի գրանցվել կողմերի միջև առաջ եկած խնդիրը հարթելու հարցում առաջընթաց։ Նա չի հայտնել մանրամասնություններ ԱՄՆ-ի կողմից ձեռնարկվելիք քայլերի մասին՝ տպավորություն ստեղծելով, որ ԱՄՆ-ի վարչակազմը դեռևս չունի վերջնական պատասխան։ Բոլթոնն ասել է սակայն, որ նախագահ Թրամփը կարող է մոտ ապագայում հայտնել Պուտինի և իր միջև հնարավոր մի նոր հանդիպման մասին։ Մինչև տարեվերջ նրանք միևնույն ժամանակ լինելու են Փարիզում ու Բուենոս Աերեսում։

Նմանատիպ նյութեր