Չեմպիոնների լիգան ու Եվրոպա լիգան դադարեցվեցին
ՈւԵՖԱ-ն որոշել է դադարեցնել Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի` հաջորդ շաբաթվա խաղերի անցկացումը կորոնավիրուսի տարածման պատճառով:
Խոսքը վերաբերում է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` մարտի 17-ին և 18-ին կայանալիք խաղերին, ու Եվրոպա լիգայի`մարտի 19-ին կայանալիք խաղերին, ինչպես նաև ՈւԵՖԱ-ի պատանեկան լիգային:
Հետաձգվել է նաև եվրագավաթների քառորդ եզրափակիչների վիճակահանությունը:
Ավելի վաղ կորոնավիրուսի տարածման վտանգով պայմանավորված` դադարեցվել են Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների առաջնությունները:
Վերջին տվյալների համաձայն, ամբողջ աշխարհում կորոնավիրուսի վարակման 128.343 դեպք է արձանագրվել, մահացել է 4720 մարդ: