Ալիասխաբ Քեբեկովին միջազգային ահաբեկիչների թվին դասելու ԱՄՆ-ի որոշումը ողջունելի է. Ա. Լուկաշևիչ
Ռուսաստանի արտգործնախախարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտնել է, որ Ռուսաստանը դրական է գնահատում Վաշիգթոնի որոշումը՝ «Իմարաթ Կովկաս» խմբավորման ղեկավարին միջազգային ահաբեկիչների թվին դասելու համար:
[url=https://shamshyan.com/hy/article/2015/03/26/47479/]Ինչպես ավելի վաղ հայտնել էինք[/url], Հյուսիսային Կովկասում գործող զինյալների ղեկավար Ալիասխաբ Քեբեկովը ԱՄՆ-ի պատժամիջոցային ցուցակում է հայտնվել՝ «Ալ-Քաիդա»-ի հետ կապ ունենալու, իրավապահ մարմինների աշխատակիցների սպանությունը խրախուսելու և մահմեդական հոգևորականներին սպանելու համար:
Պաշտոնյան այդ քայլն անվանել է պատասխանատու մոտեցում, որը ցույց է տալիս, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հակաահաբեկչական ուղիում համագործակցության հեռանկարներ կան:
Լուկաշևիչը հույս է հայտնել, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն կհամագործակցեն նաև այլ հարցերում: