Հնարավոր է Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը. Ա. Լուկաշևիչ
Լեռնային Ղարաբաղ խաղաղապահ ջոկատների տեղակայման մասին որոշում կարող է կայացվել միայն տարածաշրջանում հակամարտության քաղաքական կարգավորման հասնելուց հետո, հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը, փոխանցում է Ria Novosti-ն:
Նրա խոսքով՝ Վիեննայում գործում է, այսպես կոչված, Ծրագրման բարձրագույն խումբ, որտեղ աշխատում են ռազմական փորձագետներ և կազմում են ապագա խաղաղապահ գործողության պլան, սակայն դեռևս հայտնի չէ, թե ինչ ձևաչափով այն հանդես կգա: