211652_close_icon
views-count16286 դիտում article-date 23:03 26-09-2015

Ազատամարտիկ Ս. Հակոբյանին ծեծի ենթարկողներից 2-ը տեղափոխվեցին Նուբարաշենի բանտ, իսկ 1-ի նկատմամբ դատարանը գրավ կիրառեց

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով քիչ առաջ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց դռնփակ դատական նիստը, որտեղ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը միջնորդություն էր ներկայացրել նշված դատարան, որպեսզի Երևանի բնակիչներ Հ. Պետրոսյանը, Ա. Սարգսյանը և Ա. Գրիգորյանը, որոնց նկատմամբ սեպտեմբերի 26-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր-օրի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով դատարանը նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրի երկամսյա կալանք: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Գագիկ Խանդանյանը դռնփակ դատական նիստը անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով բավարարեց քննչական բաժնի միջնորդությունը 2 կասկածյալների մասով: Դատարանի դահլիճից 2-ը տեղափոխվեցին Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ, իսկ մեկի նկատմամբ դատավորը որոշեց կիրառել գրավ: Հիշեցնենք, որ նշված անձինք կասկածվում են ազատամարտիկ Ս. Հակոբյանին սեպտեմբերի 21-ին Երևանում ծեծի ենթարկելու մեջ: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր