52096 դիտում
17:20 03-04-2016
Հայտնի հասարակական գործիչ և վերլուծաբան Կարեն Վարդանյանին առանձնակի դաժանությամբ սպանած և դին ավտոտնակում թաղած կասկածյալները տեղափոխվեցին Նուբարաշենի բանտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` ապրիլի 3-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժնի պետ Կարեն Թորոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի անդամ, նույն բաժնի ավագ քննիչ Արտյոմ Շոխոյանը միջնորդույթուն է ներկայացրել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի հայտնի հասարակական գործիչ և վերլուծաբան Կարեն Վարդանյանի սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալված Երևանի բնակիչներ, 23-ամյա Գևորգ Զոհրաբյանի և 43-ամյա Արթուր Միհրանյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը դռնփակ դատական նիստը անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով` բավարարել է քննիչի միջնորդությունը և կասկածյալները դատարանից տեղափոխել են Նուբարաշենի բանտ:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/04/01/81176/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոոլրագրողը, ապրիլի 1–ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի աշխատակիցները, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի աշխատակիցների հետ իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն էին բերման ենթարկել Երևանի Լենինգրադյան փողոցի 31/8 շենքի 47 բնակարանի բնակիչ, 23-ամյա Գևորգ Յուրիկի Զոհրաբյանին և Երևանի Սիսակյան փողոցի 4-րդ շենքի 28 բնակարանի բնակիչ, 43-ամյա Արթուր Սամվելի Միհրանյանին:
Վերջիններս կասկածվում էին Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի 31/8 շենքի բնակիչ Կարեն Վարդանյանին սպանելու և դին թաղելու մեջ:
Սիսակյան փողոցում գտնվող ավտոտնակի մեջ ոստիկաններն ու քննիչները հողի մեջ հայտնաբերել էին Կ. Վարդանյանի թաղված դին: Տեղում դատաբժիշկը` զննելով դին, հայտնել էր, որ գլխին կան բազմաթիվ հարվածի հետքեր, իսկ բերանի մեջ հայտնաբերվել էր կտոր:
Գ. Շամշյանի տեղեկություններով, ավտոտնակը, որտեղ հայտնաբերվել էր թաղված դին, պատկանում է կասկածյալներից Գ. Զոհրաբյանին: Վերջինս ոստիկաններին հայտնել էր նաև, որ մարտի 17-ին, ինքը` իր մեքենայով, Արթուրի և Կարենի հետ մեկնել էին Վրաստանի Հանրապետություն, սակայն ճանապարհին` Գեղարքունիքի մարզի Սևանի հատվածում ինքը սպանել է Կարենին և Արթուրի հետ վերադարձել էին Սիսակյան փողոց ու ավտոտնակում թաղել Կարենի դին:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 92+
92+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1999 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)