211652_close_icon
views-count918 դիտում article-date 12:31 20-03-2015

Արդարադատության նախարարությունում մեկնարկել է «Արյուն՝ ի հիշատակ» նախագծը՝ նվիրված Եղեռնի 100-ամյա տարելիցին

ՀՀ արդարադատության նախարարությունը, տեղեկանալով Ռ.Հ Յոլյանի անվան Արյունաբանական Կենտրոնի Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված «Արյուն՝ ի հիշատակ» նախագծի մասին, որոշել է անմասն չմնալ և մասնակցել կամավոր արյունատվությանը: Ռ. Հ. Յոլյանի անվան Արյունաբանական Կենտրոնի մասնագետներն այսօր Արդարադատության նախարարության աշխատակիցներին են ներկայացրել «Արյուն՝ ի հիշատակ» նախագիծի շրջանակում իրականացվող դոնորների արյունատվության կարգը և պայմանները: «2015 թվականի ընթացքում Արյունաբանական կենտրոնում նախատեսվում է իրականացնել արյան հավաքագրում՝ կամավոր անհատույց դոնորներից՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության 1.5 մլն անմեղ զոհերի»,- ասել է Կենտրոնի արյունաբան, Արյան դոնորների ռեեստրի ղեկավար Աննա Սևոյանը, և տեղեկեցրել, որ յուրաքանչյուր անհատույց դոնոր կարող է գրանցել իր արյունատվությունը www.bloodformemory.am կայքում: Կենտրոնի բժիշկ, Արյան և նրա բաղադրամասերի պաշարման բաժանմունքի վարիչ Անդրանիկ Շամիլյանն, անդրադառնալով արյան դոնորությանը, տեղեկացրել է, որ՝ դոնոր կարելի է դառնալ պահպանելով հետևյալ կանոնները՝ դաջվածքների, ասեղնաբուժության, ատամնաբուժական միջամտությունների հետաձգում՝ մինչև 6 ամիս, հանրապետությունից չպետք է բացակայել 1 ամիս և ավելի ժամկետով,ինչպես նաև արգելվում են ընդունել մի շարք դեղամիջոցներ: ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցներին բժիշկները տեղեկացրել են նաև, որ դոնոր կարող է լինել 18-65 տարեկան յուրաքանչյուր առողջ մարդ, ով կյանքի ընթացքում չի հիվանդացել դեղնախտով, 55կգ և 65կգ ավելի քաշ ունի, վերջին 6 ամսվա ընթացքում 1 ամիս և ավելի ժամկետով չի բացակայել հանրապետությունից: Դոնոր չեն կարող լինել այն մարդիկ, ովքեր տեսողության խանգարումներ ունեն, ինչպես նաև ունեցել են ուղեղի ցնցում, գլխուղեղի տրավմա, ինֆեկցիոն հիվանդություններ՝ հեպատիտներ, էպիլեպսիա, էնդոկրին համակարգի հիվանդություններ և այլն: Տեղեկացնենք, որ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցները արյունատվության նպատակով օրերս կայցելեն Արյան Կենտրոն:

Նմանատիպ նյութեր