1138 դիտում
19:25 17-11-2014
Եվս մեկ խաչքար Ջավախքում՝ նվիրված Եղեռնի 100-ամյա տարելիցին
Նոյեմբերի 16-ին, Նինոծմինդայի շրջանի Մամզարա համայնքում տոն էր. գյուղը նշում էր անցյալ տարի կառուցված և օծված Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու միամյակը, տեղեկացնում է Ջավախքի ընդհանուր Առաջնորդական փոխանորդության մամլո դիվանը:
Օրվա պատարագիչը տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանն էր: Պատարագին ներկա էր Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Բաբկեն վրդ. Սալբիյանը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, հավատացյալներ և ուխտավորներ՝ շրջանի տարբեր հայկական գյուղերից:
Ուղիղ մեկ տարի առաջ կառուցվեց գյուղի եկեղեցին և Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ, Ջավախքի փոխանորդ Բաբկեն վրդ Սալբիյանի հանդիսապետությամբ կատարվել էր օծման կարգ:
Ջավախքի առաջնորդական փոխանորդի և Նինոծմինդայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանայի գլխավորությամբ բազում հավատացյալներ ու ուխտավորներ եկել էին մասնակցնելու Սբ. և Անմահ Պատարագին:
Փոխանորդը քարոզի խոսքում նշեց, գյուղը կամաց-կամաց, բայց հաստատակամորեն զարգանում է՝ հոգևոր և մշակութային առումով:
Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակներում, Ջավախքի հեռավոր Մամզարա գյուղում ևս կանգնեցվեց խաչքար-հուշակոթող: Հուշակոթող, որը լուռ վկան է 100-ամյա հայի ազգային ու համամարդկային ողբերգության:
Նմանատիպ նյութեր
1363 դիտում
22:39 24-11-2015
Վարչապետը ներկա է գտնվել Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված «Մեկ ժամ հիշողություն» ներկայացման պրեմիերային
918 դիտում
12:31 20-03-2015
Արդարադատության նախարարությունում մեկնարկել է «Արյուն՝ ի հիշատակ» նախագծը՝ նվիրված Եղեռնի 100-ամյա տարելիցին
Այս բաժնից
415 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1018 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
688 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել