Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված «Վկայություն» խորագրով ցուցահանդեսը
Ս. թ. ապրիլի 18-ին, ժամը 16:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Վկայություն» խորագրով ցուցահանդեսը, որը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Ցուցահանդեսը կգործի մինչև ս. թ. օգոստոսի 20-ը: Հայոց մեծ Եղեռնը վերապրածների և նրանց սերունդների ստեղծագործությունները կներկայացվի մի քանի ցուցահանդեսներով` մեկ խորագրի և գաղափարի ներքո: Վերջին 100 տարիների ընթացքում հայ ժողովուրդն անընդմեջ արարել, իսկ աշխարհով մեկ սփռված հայորդիներն իրենց ներդրումն են ունեցել համաշխարհային մշակույթում:
Ցուցահանդեսի շրջանակում կանցկացվեն թեմատիկ դասախոսություններ, կիրականացվեն կրթական ծրագրեր`«Իմ Կոմիտասը», «Վերածննդի արկղիկ» խորագրերով: