Ձերբակալվել է Գյումրու ավագանու ևս մեկ անդամ․ կալանավորվել են ԲՀԿ կառույցի ղեկավարը, «Հայաքվեի» անդամն ու նրա եղբայրը. Aravot.am
Գյումրու «Կոմունիստական կուսակցության» խմբակցության ավագանու անդամ, 23-ամյա Գեւորգ Ղուկասյանին, որը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռն է, երկամյսա կալանքի ենթարկելուց բացի, Aravot.am-ի տեղեկություններով, երեկ կեսօրին տանից դուրս գալուց ձերբակալել են նույն խմբակցության ևս մեկ անդամի՝ Սեդրակ Սահակյանին (լուսանկարում Գեւորգ Ղուկասյանն ու Սեդրակ Սահակյանն են՝ Գյումրու ավագանու նիստի ժամանակ): Մեր տեղեկություններով, Գեւորգ Ղուկասյանից բացի, դատարանը որոշում է կայացրել նաև նրա կրտսեր եղբոր մասին, որը եւս մեղադրվում է զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ, ու որն անչափահաս է։
Ըստ Քննչական կոմիտեի՝ դատարանն անչափահասի նկատմամբ կիրառել է տնային կալանք և բացակայելու արգելք։ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը երեկ կալանքի որոշում է կայացրել 13 անձի նկատմամբ, որոնց թվում են ԲՀԿ Շիրակի մարզի կառույցի պատասխանատու Արմեն Բադեյանը, «Մեր ձևով» շարժման Շիրակի մարզի համակարգող, փաստաբան Ռուբեն Մխիթարյանը, «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Կարուշ Հովեյանը, որին հայտարարությամբ անդրադարձել է «Հայաքվեն»՝ գրելով․ «Ի թիվս Գյումրիում ոստիկանական բռնություններից տուժած տասնյակ այլ անձանց` բացարձակապես անհիմն կերպով ձերբակալվել, ապա կալանավորվել է նաև «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Կարուշ Հովեյանը, ով բողոքի ակցիային իր մասնակցությամբ փորձել է պաշտպանել սահմանադրական կարգը Հայաստանում» :
Մեր տեղեկություններով, կալանավորվել է նաև նրա եղբայրը՝ Կարեն Հովեյանը, նրանց բնութագրում են որպես համեստ, դաստիրակված երիտասարդների։ Այս պահին էլ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող ևս 6 անձի խափանման միջոցի քննությունը։
ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ, որն այսօր այցելել էր Աշտարակի ձերբակալվածների պահպանման վայր, որտեղ Գյումրու համայնքնապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցներ են գտնվում, գրում է․ «Համատարած մարդաորս, որ այսօր թեւածում է Գյումրիում։ Ձերբակալված մարդկանց ես հանդիպում, որ խենթանալ կարելի է։ Քառօրյա եւ քառասունչորսօրյա պատերազմներով անցած պահեստի սպա, որ մեքենավարությամբ ընտանիքն է պահում, պատերազմ անցած նախկին զինվոր, հոգեկան խնդիրներ ունեցող, քաղաքային մաքրությանը մասնակցող տարիքն առած պապիկ։ Գյումրին 1918 եւ 1920 թվականին տեսել է թշնամական արշավանքներ։ Բայց սա ավելի ահավոր է, բռնության հեղինակն ու տասնյակ կատարողները յան ազգանունով մարդիկ են։ Ավելի ճիշտ՝ կամակատարներ»։ Հիշեցնենք, որ ըստ քննչական կոմիտեի, Գյումրիում զանգվածային անկարգությունների մասնակցելու կասկածանքով մեղադրանք է առաջադրվել 29 անձի նկատմամբ։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում: