211652_close_icon
views-count1022 դիտում article-date 16:55 13-03-2015

Նաիրիտցիները հանդիպել են Երվանդ Զախարյանի հետ, սակայն հանդիպման արդյունքները նրանց չեն գոհացրել

«Նաիրիտ» գործարանի ներկայացուցիչների հետ այսօր՝ մարտի 13-ին, հանդիպել է ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, սակայն գործարանի աշխատակիցներին ոչ մի հստակ երաշխիք չի տրվել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասացին «Նաիրիտ»-ի աշխատակիցները: Նրանց ասել են, որ քացախաթթվի արտադրության վաճառքի եւ միջպետական բանկի հետ հարաբերությունների կարգավորումից հետո նոր միայն կարելի է խոսել աշխատավարձերի վճարման մասին: Միաժամանակ ավելացրեցին, որ հանդիպման արդյունքները իրենց չեն գոհացրել եւ վաղը՝ մարտի 14-ին, կհավաքվեն նախագահի նստավայրի մոտ: Հիշեցնենք, որ նրանք պահանջում են իրենց 18 ամսվա աշխատավարձը, որը կազմում է մոտ 15 մլն դոլար:

Նմանատիպ նյութեր