Երկու ավստրալացի երիտասարդ մտադրություն են ունեցել միանալ ԻՊ-ին
                        Ավստրալիայում երկու երիտասարդների են ձերբակալել, քանի որ նրանք ցանկություն են ունեցել մեկնել Մերձավոր Արևելք: Ըստ երկրի  իշխանությունների, նրանք մտադրություն են ունեցել  միանալ «Իսլամական պետության» զինյալներին, ինչի համար էլ թռիչքից առաջ ձերբակալվել են: Հայտնի է, որ նրանք 16 և 17 տարեկան են: 
Ըստ ավստրալական իշխանությունների, վերջին շրջանում  երիտասարդները սկսել են  ծայրահեղական կողմնորոշում ունենալ որոշ կայքերի ուսումնասիրությունից հետո: Ենթադրվում է, որ Ավստրալիայի մոտ 90 քաղաքացիներ արդեն միացել են Իրաքի և Սիրիայի իսլամիստներին:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

