Ավստրալացի զինծառայողները Իրաքում կգտնվեն ամիսներ շարունակ. Էբբոտ
                        ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ՝ ավստրալական զորքերը, որոնք «Իսլամական պետություն» խմբավորման դեմ միջազգային գործողությանը մասնակցելու նպատակով ուղարկվում են Մերձավոր Արևելք, ճգնաժամային գոտում գտնվելու են անորոշ ժամկետով:
Այս մասին հայտարարել է Ավստալիայի վարչապետ Թոնի Էբբոտը:
Իրաք են ուղարկվում ավստրալական ռազմաօդային ուժերի ստորաբաժանումները և մոտ 600 հատուկջոկատային: 
Նրանք սպասարկելու են ռազմական տեխնիկան և նախապատրաստելու են իրաքյան բանակի կանոնավոր զորամասերը:
Էբբոտը կանխատեսում է, որ ավստրալացի զինծառայողները Իրաքում կգտնվեն ամիսներ շարունակ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

